Նախագահականի կայքը կոտրել չի հաջողվել
Հասարակություն
Թեև հայ- ադրբեջանական կիբեռ «պատերազմում» այս պահին հարաբերական անդորր է, ադրբեջանցի հաքերները փորձել են կոտրել Հայաստանի նախագահի կայքը: Այս մասին տեղեկանում ենք a1plus-ից:
«Երեկ ադրբեջանցիները շատ ուժեղ հարձակում էին պատրաստել մեր ուղղությամբ։ Փորձեցին պառկեցնել մեր նախագահական կայքը, որը իրենց չհաջողվեց»,- «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Փորձագետը համոզված է՝ այս հարձակումը ադրբեջանցիները պատվիրել են այլ երկրների հաքերներին՝ նրանց մեծ գումարներ վճարելով։
Նշենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներում շնորհելուց անմիջապես հետո իսկական պատերազմ էր սկսվել վիրտուալ հարթակում։
Մի քանի օրվա ընթացքում հայ հաքերները կարողացել են կոտրել ադրբեջանական 15-20 կայք՝ այդ թվում նախագահի, մշակույթի և տուրիզմի, արդարադատության նախարարությունների կայքերը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը