«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը նախատել է Շմայսին
Հայկական Մամուլ
««Ժողովուրդ»–ի՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ կուսակցության վերջին՝ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին «հայվան» ասելու և հայհոյելու համար։
Բայց նախատինքի խոսքերը շատ հակիրճ են եղել. «Առաքե՛լ, դա ի՞նչ պահվածք է»։ Շմայսը գլուխը կախել է ու լռել, ապա ավելացրել, թե «ախր շատ են համը հանում, պարո՛ն նախագահ»։ Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանն այլևս չի լսել, քայլել է։ Այսպիսով՝ Շմայսը պատժված է. կուսակցության առաջնորդը բարկացել է նրա վրա»,– գրում է օրաթերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ