Լախդար Բրահիմի. «Սիրիայի ապագան ազգի ձեռքերում է»
Մերձավոր Արևելք
Ռուսական ИТАР-ТАСС –ը գրում է, որ Արաբական պետությունների լիգայի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին երեքշաբթի կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Սիրիայի ապագան կարող է կառուցվել միմիայն սիրիական ազգի ձեռքերով է և ուրիշ ոչ ոքի։ Այնումենայնիվ միջազգային համագործակցությունը անշուշտ պետք է շարունակի սատար կանգնել հակամարտության խախաղ կարգավորմանը։ Այդուհանդերձ այդ օգնությունը կլինի բեղմնավոր միայն այն դեպքում, եթե մենք բոլորս համախբված շարժվենք այդ ուղղությամբ»։
Դիվանագետի խոսքերով՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառը առաջին հերթին մարդասիրական ոլորտում է։
«Ես և իմ թիմակիցները ոչ մի ջանք չենք խնայի և կաշխատենք այնքան, մինչև խաղություն հաստատենք Սիրիայի ներսում», - ոգեկոչեց դիվանագետը։
Նշենք, որ 78 - ամյա ալժիրցի դիվանագետը կաշխատի Դամասկոսում ՄԱԿ-ի նոր ներկայացուցչության՝ 30 հոգանոց կոորդինացիոն բյուրոյի հետ միասին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել