«Աննա Կարենինան» բրիտանացու աչքերով
Գիտություն և Մշակույթ
Այսօր Լոնդոնում կայացել է Լև Տոլստոյի հանրահայտ «Աննա Կարենինա» վեպի բրիտանական էկրանիզացիայի համաշխարհային պրեմիերան, հաղորդում է РИА "Новости"-ին։
Ռուս գրականության դասական ստեղծագործության կինոտարբերակի ստեղծման աշխատանքներին մասնակցել է բրիտանական կինոմատոգրաֆիայի մի ողջ աստղաբույլ՝ բեմադրիչ Ջո Ռայթ, սցենարիստ Թոմ Սթոփարդ և կոմպոզիտոր Դարիո Մարիանելլի։
Ֆիլմում նկարահանվել են՝ Քիրա Նայթլին (Աննա), Ջուդ Լոուն (Կարենին), Աարոն Ջոնսոնը (Վրոնսկի) և այլոք։
Ֆիլմը պաշտոնապես վաճառքի կհանվի ուրբաթ՝ սեպտեմբերի 7-ին։ ԱՄՆ այն լույս կտեսնի նոյեմբերին, իսկ ռուս հանդիսատեսը կարող դիտել «Աննա Կարենինա» ֆիլմը 2013 թ. Հունվարի 3-ին։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի