«Հրապարակ». Լարիսա Ալավերդյանը չի հավատում
Հայկական Մամուլ
«ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը երեկ կասկածի ենթարկեց մեր երեկվա հրապարակման այն հատվածը, ըստ որի՝ ԱԺ այլևս նախագահ Սամվել Նիկոյանը ԽՍՀՄ փլուզումից հետո զբաղվել է ականանետների նախագծմամբ և պատրաստմամբ, ինչի մասին ԱԺ ամբիոնից հայտարարել էր ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Տիկին Ալավերդյանը պնդեց, որ ինքը, լինելով «Արցախ» միության պատասխանատու քարտուղար, տեղյակ է եղել զենքի բոլոր փոխադրումներին Արցախ և չէր կարող տեղյակ չլինել Նիկոյանի հեղինակած ականանետների մասին: Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ դա եղել է փակ և գաղտնի ծրագիր, քանի որ խոսքը հայկական արտադրության զինատեսակի մասին է, Ալավերդյանը պնդեց, որ ինքը քաջատեղյակ է եղել բոլոր գաղտնի ծրագրերին և անձամբ ճանաչել է դրանց հեղինակներին: Իսկ գուցե անցած 20 տարիների ընթացքում է մոռացել: «Այն ժամանակ ես 45 տարեկան էի և, ինչպես այսօր, փայլուն հիշողություն ունեի»,- տեղի չտվեց տիկին Ալավերդյանը»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ