«Հայկական Ժամանակ». Լևոն Տեր-Պետրոսյանը գումարային փոխհատուցում չի պահանջել
Հայկական Մամուլ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի մեջ՝ որպես փոխհատուցում գումարային պահանջ չկա, - «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրադատարանում ՀՀ աոաջին նախագահի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը:
Ըստ փաստաբանի, ինքն աոաջին նախագահին տեղեկացրել է, որ նման գործերով Եվրադատարանը սովորաբար բավարարում է բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջները, uակայն, առաջին նախագահի միակ պահանջը եղել է այն, որպեսզի ճանաչվի Հայաստանի կողմից ստանձնած' Մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտման փաստը:
«Կոնվենցիոն իրավունքների խախտման ճանաչումն աոաջին նախագահի համար արդարացի և բավարար փոխհատուցում է»,- «ՀԺ»-ին ասել է փաստաբանը:
Նշված դիմումը ԵԴ է ներկայացվել 2008-ի օգոստոսին: Այս տարվա մայիսին սկսվել է դիմումի քննարկումը: Բացառված ֊չէ, որ մինչև փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն այս գործով վճիռը կհրապարակվի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին