«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանի ճակատը ոնց որ սևագրի թուղթ լինի
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է այն տեսակետը, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանն իրականում ոչ թե ԲՀԿ-ի, այլ հենց իր թեկնածուն է:
«Այո, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո, դա այդպես է»,- ասել է Ս. Սարգսյանը՝ հավելելով թե ԲՀԿ-ն ո'չ իրենց թշնամի, ո'չ էլ հակառակորդ կուսակցություն է:
Այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ԲՀԿ-ն ամեն գնով համոզում էր ու այսօր էլ շարունակում է համոզել, թե Ս. Բալասանյանը Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է իրենց կուսակցության քաղխորհրդի որոշմամբ: Ի դեպ, երեկ «Ֆեյսբուք»-ում գյումրեցիներից մեկն այս առնչությամբ կատակել էր. «Փաստորեն, Սամվել Բալասանյանի ճակատը ոնց որ սևագրի թուղթ լինի, կա'մ ինքն է իր ճակատի վրայի գրածը ջնջում, ուրիշ բան խզբզում, կա'մ ուրիշներն են իրենց ձեռքով ջնջում ու իրենց ուզածը խզբզում»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին