«Հրապարակ». Գագիկ Խաչատրյանի խնդրանքը վարչապետին
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, կառավարությունում քննարկում են Պետեկամուտների կոմիտեում տեղակալների պաշտոնները կրճատելու հարցը: Սա այն գերատեսչությունն է, որի պետն ամենաշատ տեղակալներն ունի: Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբուրթյանը և Ռուբիկ Քոչարյանը, ընդ որում վերջինս տեղափոխվել է այլ ոչ պակաս կարևոր պաշտոնի:
Տեղակալներին, մասնավորապես Բեյբուրթյանին ազատելու խնդրանքով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էր անձամբ դիմել վարչապետին: «Հրապարակ»-ի աղբյուրներն ասում են, որ պատճառը Խաչատրյանի և Բեյբուրթյանի հարաբերությունների վատացումն է եղել, ինչի հիմքում ներքին ինֆորմացիայի արտահոսք է եղել: Ասում են՝ ՊԵԿ նախագահի տեղակալը սկսել է «սեպարատ» հարաբերվել վարչապետի հետ, ինչը դուր չի եկել Գագիկ Խաչատրյանին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին