«Հրապարակ». «ԲՀԿ-ական» տրակտոր քվեի դիմաց
Հայկական Մամուլ
«Արարատի մարզի Սուրենավան գյուղում բացի այն, որ գյուղապետի 6 թեկնածու է առաջադրվել, և ակնկալվում է լարված ընտրապայքար, թեկնածուները խաղարկում են նաև սեփական կուսակցության հնարավորությունները: Օրինակ, ԲՀԿ-ի թեկնածուի՝ Վազգեն Ղազարյանի մասին գյուղացիները պատմում են, որ նախորդ շաբաթ գյուղ է բերել երկու «ԲՀԿ-ական» տրակտոր, կանգնեցրել գյուղի փողոցներից մեկում և հայտարարել, որ եթե ինքն ընտրվի, նոր միայն այդ տրակտորները բարեգործական հիմունքներով կօգտագործվեն գյուղաշխատանքներում»։
Նա նաև սուրենավանցիներին հայտարարել է, թե ԲՀԿ-ի բարեգործական ուսանողական ավտոբուսը կսպասարկի տեղի ուսանողներին, եթե ինքը դառնա գյուղապետ:
Ի դեպ, այդ ուսանողականից մինչև մայիս տեղի և հարակից գյուղերի ուսանողներն օգտվում էին, սակայն նոր ուստարում դրանք այլևս չկան»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին