«Ժողովուրդ». Փոխմարզպետի անունից տաքսու վարորդը գյուղապետից փող է ուզել
Հայկական Մամուլ
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ափնա գյուղում:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համայնքի ղեկավար Ռոբերտ Կարապետյանին է մոտեցել մի տաքսու վարորդ, նրան փոխանցել իր հեռախոսն ու ասել, թե «Ձեզ հետ ուզում է խոսել Արագածոտնի փոխմարզպետը»:
Կարապետյանը, բնականաբար, վերցրել է հեռախոսը: Լսափողի այն կողմից փոխմարզպետը հրահանգել է գյուղապետին տաքսու վարորդի միջոցով իրեն ուղարկել 97 հազար դրամ գումար՝ խոստանալով այն 2 օրվա ընթացքում վերադարձնել:
Հաջորդ օրը գյուղապետը մարզպետարանում պարզել է, որ գումարը փոխմարզպետը չի ուզել, այլ ինչ-որ մեկն իրեն խաբել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթը տեղեկացել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ խաբեբա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին