«Ժողովուրդ». ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքից դժգոհություններ կան
Հայկական Մամուլ
Շուրջ 2 ամիս է՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Արտեմ Ասատրյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Թվում էր՝ նա պետք է լավատեղյակ լիներ ոլորտից, քանի որ երկար տարիներ այդ համակարգում է եղել, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրա աշխատանքից արդեն դժգոհություններ կան: Բանն այն է, որ նա առայսօր չի հանդիպել նախարարության մի շարք վարչությունների ու բաժինների պետերի, ինչպես նաև փոխնախարարների հետ: Նույնիսկ կան նախարարությանը ենթարկվող ՊՈԱԿ-ների տնօրեններ, որոնց նախարարը չի տեսել:
«Մեր նախարարը պարբերաբար հանդիպումներ է ունենում և այս պահին էլ հանդիպման է իրավաբանական վարչության աշխատակիցների հետ: Նա իր նշանակման օրվանից հանդիպել է բոլորի հետ»,- «Ժոդովուրդ»-ին պարզաբանեցին նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մինչդեռ աշխատակիցներն այլ բան են պնդում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին