ԵԽ նախագահը Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Արտաքին Քաղաքական
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: Հայաստանի նախագահի հետ զրույցում ես կրկնել եմ մեր անհանգստությունը մարտերի շարունակվելու մասով: Կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցային սեղանի շուրջ՝ դա անելով առանց նախապայմանների»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Միշելը նաև հավելել է, որ ԼՂ հակամարտությանն արտաքին միջամտությունն անընդունելի է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)