«Երկիր». Ռուբեն Հայրապետյանի հանելուկը լուծեցինք
Հայկական Մամուլ
«ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին:
«Երկիր»-ը փորձեց պատգամավորից ճշտել՝ արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի հրաժարականն է պատգամավորի ակտիվության պատճառը՝ հաշվի առնելով, որ իր ասուլիսներից մեկում խորհուրդ էր տվել հիշել, թե ինքը երբվանից է բացակայում ԱԺ նիստերից: «Ես հանելուկ էի ասել, ասել էի՝ մտածեք երբվանից չեմ գալիս: Դուք ինքներդ պիտի վերլուծություն անեիք, թե ես երբվանից չէի գալիս և ինչու եմ սկսել հաճախել»,- ասաց նա և հավելեց. «Ինքներդ կռահեք, ես ոչինչ չեմ ուզում ավելացնել: Դուք եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ ես վերջին մեկ ամիսը հաճախակի եմ գալիս, և բոլոր նիստերին մասնակցել եմ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք մտափոխվել է և առաջադրվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռ. Հայրապետյանը նշեց, որ ինքն այն մարդկանց տեսակին է պատկանում, որ «ինչ բերնից դուրս է գալիս, անում է»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ