«Հրապարակ». Բարոյական պատասխանատվությունը բավական է, որ Նալբանդյանը հրաժարական տա
Հայկական Մամուլ
Այս օրերին Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից ու ներումից վրդովված հայ հասարակությունը քննարկում է, թե ինչպես տեղի ունեցավ դա, և ինչու մեր իշխանությանը ժամանակին չհաջողվեց կանխել մի պրոցես, որ մոտ մեկ տարի նախապատրաստվել է։ Բնականաբար, նաև մեղավորների փնտրտուք է ընթանում։ Աջ ու ձախից լսվում են կոչ–պահանջներ, որ մեղավորները պետք է պատժվեն։ Եվ առաջին հերթին հնչում է ՀՀ արտաքին գործերի նախարարի անունը։
Մեղավո՞ր է արդյոք Էդվարդ Նալբանդյանը կատարվածի մեջ, եթե այո, ապա որքա՞ն է նրա մեղքը։ Պե՞տք է արդյոք նա շարունակի պաշտոնավարել, թե՞ պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին։
Վերջապես, եթե սա համարենք մեր արտաքին քաղաքականության վրիպումը, ապա պարտադիր չէ, որ կոնկրետ նախարարի մեղքն արձանագրվի։ Նման դեպքերում սովորաբար բարոյական պատասխանատվության հարց է ծագում, և դա բավական է, որ մարդը հրաժարական տա։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին