Միշել Օբաման համոզում է ամերիկացիներին վերընտրել իր ամուսնուն
ԱՄՆ
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման բավականին էմոցիոնալ ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության համազգային համագումարի ժամանակ՝ համոզելով ընտրողներին վերընտրել գործող նախագահին երկրորդ ժամկետով՝ որպես «մարդու, ում կարելի է վստահել»:
Նա նշել է, որ նախագահի պաշտոնը չի փոխել Բարաք Օբամային, այլ հակառակը՝ օգնել է բացահայտել նրա բնավորության լավագույն հատկանիշները։ Դեմոկրատների համագումարը (Հյուսիսային Կարոլինա նահանգ) բացվել է երեքշաբթի օրը և կավարտվի հինգշաբթի, երբ Օբաման շնորհակալություն կհայտնի պատվիրակներին իր առաջադրման համար։ Երկու առաջատար քաղաքական կուսակցությունների նախընտրական համագումարները սովորաբար անց են կացվում այն նահանգներում, որտեղ ո’չ այս, ո’չ այն թեկնածուն չունի հստակ առավելություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)