Le Figaro. 7 երեխա է զոհվել Հալեպում
Մերձավոր Արևելք
Սիրիայի Հալեպ քաղաքի ապստամբական թաղամասերից մեկում լուսաբացին տեղի ունեցած ռմբակոծությունների արդյունքում շուրջ 20 մարդ է զոհվել, որից յոթը երեխաներ են. հաղորդում է Le Figaro-ն։
Ռմբակոծությունների են ենթարկվում նաև քաղաքի հյուսիսում գտնվող Բուսթան ալ-Բաչա թաղամասում, որտեղ այսօր զոհվել է տասը քաղաքացի։
ՄԱԿ-ի և Սիրիայում Արաբական Lիգայի նոր միջնորդ Լահդար Բրահիմին ցավակցություն է հայտնել երկրում զոհերի հսկայական քանակի կապակցությամբ և խնդրել միջազգային հանրությանը աջակցել իր առաքելությանը, որը հենց նոր է սկսվել։
Հիշեցնեք, որ Սիրիայում կառավարության և ընդդիմադիրների միջև պայքարը շարունակվում է արդեն մեկ տարի։
Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդի՝ 2011 թվականի մարտից ի վեր՝ Ասադի վարչակարգի դեմ մղվող պայքարում զոհվել է ավելի քան 26000 մարդ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել