Բրեդ Փիթի հարսանեկան նվերը Ջոլիին
Գիտություն և Մշակույթ
Այս տարվա ապրիլ ամսին բազմազավակ ծնողներ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հայտարարեցին իրենց նշանադրության մասին: Թե երբ կամուսնանա աստղային զույգը, դեռ հայտնի չէ, բայց մամուլում հայտնվել են տվյալներ արարողության նախապատրաստման և հարսի ստացած նվերների մասին: Սակայն մինչ այսօր այդ տեղեկությունները սահմանափակվում էին միայն շատ թանկ, բայց տիպիկ զարդերի տեսականիով: Սակայն The Sun-ի նոր հաղորդագրությանը հնարավոր չէ ուշադրություն չդարձնել. ըստ այդ տվյալների՝ Բրեդը Անջելինային նվիրել է այն, ինչի մասին դերասանուհին վաղուց երազում էր: Ինչպես հավաստիացնում են նրանք, դերասանը Ջոլիի համար գնել է հրաձգարան և զինապահեստ, որոնք ընդհանուր առմամբ արժեցել են 400.000 դոլար: Պարզվում է՝ դրանք հարկավոր էին իր ապագա կնոջը սթրեսից դուրս հանելու համար:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի