Քվեբեկում անջատողական կուսակցության հանրահավաքի ժամանակ կրակ է բացվել. սպանվել է մեկ մարդ
Աշխարհ
Հրացանով զինված տղամարդը կրակ է բացել Մոնրեալում Քվեբեկի անջատողական կուսակցության համագումարի ժամանակ. հաղորդում է Canadian Press-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կուսակցության առաջնորդ Փոլին Մաուրան ելույթ էր ունենում (Pauline Marois) ընտրական հաղթանակին նվիրված խոսքով։
Կրակոցների արդյունքում մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ 50 -ամյա զինված տղամարդը ձերբակալվել է։ Նրա այս գործողության դրդապատճառները դեռ անհայտ են, սակայն ձերբակալման ժամանակ նա բղավում էր. «Անգլիացիները արթնացել են»: Ինչպես հաղորդում է The Gazette-ը, կրակը բացվել է ոչ թե համագումարի շենքում, այլ՝ նրա մոտակայքում։
Հիշեցնենք, որ Քվեբեկյան կուսակցությունը, որը կողմ է Քվեբեկի՝ Կանադայի կազմից դուրս գալուն, հաղթել է սեպտեմբերի 4-ին կայացած Քվեբեկի Ազգային ժողովի ընտրություններում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ