Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհ Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից» Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով Վիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց Հակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններում Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումը Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել է Սագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթել Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է Մեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոնները 

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդին անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցին

Արտաքին Քաղաքական

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդին անդրադարձավ Արցախի և Հյաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի հարցին: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Հոկտեմբերի 22-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։

Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրեց հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։

Իր ելույթում դեսպան Պապիկյանն անդրադարձավ հետևյալ հարցերին։

Ադրբեջանը, ոտնահարելով մարդասիրական հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, երկու անգամն էլ գործել է Թուրքիայի ուղակի ազդեցության ներքո։ Ինչը վկայում է, որ Անկարան ուղղակիորեն ներգրավված է, եթե չասենք կառավարում է Ադրբեջանում որոշումների կայացման գործընթացը։

Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հետ համագործակցության մերժում.

Նման որոշման հավանաբար պատճառներն են Ադրբեջանի զինված ուժերի շրջանում ահռելի մեծ կորուստները, որն Ադրբեջանի հասարակության դժգոհության և ընդվզում կարող է առաջացնել։

Հայկական կողմի հաշվարկներով Ադրբեջանի կորուստները կազմում են մոտ 7 հազար, որոնցից 937-ի տվյալներն արդեն նույնականացվել են հայ մասնագետների կողմից։

Ադրբեջանը չի հրապարակում ռազմական զոհերի վերաբերյալ տվյալները և մերժում է ԿԽՄԿ ծառայությունները, ինչը բնորոշ վարքագիծ է պատերազմող որևէ ավտորիտար բռնապետության համար։

Երկրորդ հնարավոր պատճառը ԿԽՄԿ ծառայությունները մերժելու համար օտար ահաբեկիչ գրոհայինների առկայությունն է։ Կարմիր Խաչի կամ այլ միջազգային ներկայության պարագայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավման փաստերը էլ ավելի բացահայտ կդառնան։

Ադրբեջանի ապատեղեկատվական և քարոզչական բնույթի քայլեր.

Այդ երկրում, որտեղ խոսքի ազատությունն ի սկզբանե ոտնահարված էր, ագրեսիայի մեկնարկից ի վեր մամուլի և խոսքի ազատության էլ ավելի խստ սահմանափակումներ են մտցվել։ Այս պայմաններում ականատես ենք դառնում Ադրբեջանից կողմից ապատեղեկատվության և կեղծ լուրերի մեծ հոսքերի։

Դեսպան Պապիկյանը կոչ արեց միջազգային հանրությանը վերապահումներով վերաբերել Ադրբեջանի քարոզչական նարատիվներին՝ խուսափելու համար Արցախի և Հայաստանի դեմ տարվող տեղեկատվական պատերազմի ծուղակում հայտնվելուց։

Դեսպան Պապիկյանը նաև կոչ արեց զերծ մնալ հայտարարություններից, որոնք հիմնված կլինեն ադրբեջանական կողմի հայտարարությունների վրա՝ առանց անկողմնակալ աղբյուրների հաստատումների։

Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի համատեքստում Թուրքիայի դերը, ներառյալ օտար ահաբեկիչ զինյալներ վարձելու և Ադրբեջան տեղափոխելու առումով.

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնչող հերքումների, այս հանգամանքն այլևս կասկածից վեր է։ Այս առումով դեսպան Պապիկյանը մեջբերեց Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը հոկտեմբերի 20-ին կայացած Նախագահական կաբինետի հանդիպումից հետո, որտեղ վերջինս հայտարարել էր, որ ընդլայնվում են Թուրքիայի հետաքրքրության ուղղությունները, որտեղ «Թուրքիան ներգրավված է ուղիղ կամ անուղակի կերպով՝ կշարունակի կանգնել իր քույրերի և եղբայրների կողքին բոլոր տարածաշրջաններում՝ Բալկաններից մինչ Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա։ Իսկ այն երկրների համար, որոնք երազում են Թուրքիային հանեն այս աշխարհագրական տարածքից, որն իրենք պաշտպանել են որպես իրենց հայրենիք, Թուրքիան մղձավանջի կվերածի»։

Այս ամենը անկասկած վկայում է այն մասին, որ ներկայիս պատերազմում Ադրբեջանը չէ հիմնական դերակատարը. այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով։

Ադրբեջանին Թուրքիայի կողմից սպառազինությունների մատակարարում.

Թուրքական արտադրության սպառազինությունների կիրառումը առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների տեսանկյունից։

Դեսպանը բարձր գնահատեց ԵԱՀԿ մասնակից որոշ երկրների որոշումը դադարեցնել տեխնոլոգիաների և մասերի արտահանումը Թուրքիա և կոչ արեց ԵԱՀԿ մյուս մասնակից երկրներին հետևել այդ օրինակին՝ որպես քաղաքական և սոցիալական պատասխանատվության դրսևորում։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք.

Ադրբեջանը, Արցախի և նրա ժողովրդի դեմ մղվող լայնածավալ պատերազմով, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբեք և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախ պետականության միջազգային ճանաչումը կարող է ձևավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար անհրաժեշտ քաղաքական և իրավական ձևաչափը։

Դեսպանը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին անդրադառնալ այս խնդրին՝ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և օտար ահաբեկիչ գրոհայինների մասնակցությամբ սանձազերծած պատերազմի համատեքստում։

Հայաստանը մշտապես հանդես է եկել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին օրվանից հայտարարել էր, որ որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մոտեցումը մերժվել է Ադբեջանի կողմից։

Ադրբեջանը մտադիր էլ չի հակամարտության որևէ կարգավորում փնտրել որն ընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար և դիտարկումը ռազմական ճանապարհով խնդրի լուծումը որպես միակ տարբերակ։

Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի հաստատման վերաբերյալ երկու պայմանավորվածություներն էլ ոտնահարելու պայմաններում Հայաստանի վարչապետը միայն փաստել է ակնհայտ իրականությունը, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ կարգավորման և հետևաբար այս փուլում հակամարտության դիվանագիտական խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան։

Թուրքիան և Ադրբեջանը մշտապես փորձում են Հայաստանի Հանրապետությանը վերագրել ահաբեկչության առնչվող մտածածին դեպքեր, դեպքեր, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անկախության վերականգնումից տարիներ եթե ոչ տասնամյակներ առաջ։ Դրանք անհաջող փորձեր են, և նպատակ ունեն, ինչ որ կերպ, արդարացնել Թուրքիայի կողմից պետական մակարդակով հովանավորվող ահաբեկչությունը։

Թուրքիան համագործակցում է ահաբեկիչների հետ և օգտագործում վերջիններիս որպես գործիք Օսմանյան կայսրության վերակենդանացման իր դատապարտելի քաղաքականությունն իրագործելու համար։

Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920թ․ սեպտեմբերին, թուրքական բանակը հարձակվեց Հայաստանի առաջին Հանրապետության վրա՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել Հայոց Ցեղասպանության թուրքական ծրագիրը և ոչնչացնել Հայաստանը։ Հարյուր տարի հետո, 2020թ-ի սեպտեմբերին Թուրքիայի կողից մշակված ադրբեջանական լայնածավալ ագրեսիան գալիս է ապացուցելու, որ ոչինչ չի փոխվել։ 100 տարի անց Հայաստանը և հայ ժողովուրդը, այսօր պայքարում է ադրբեջանա - թուրքական - ահաբեկչական - ջիհադիստական համախմբված ուժերի դեմ։

 

 

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմիցՍի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունըԱրամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրաՍևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լի Ցյան․ «Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են»Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել էՀայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվPolitico. ԵՄ 11 երկրներ կոչ են արել մեկ տարով կասեցնել նոր օրենքներըԼավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Ուկրաինան Լեհաստանի հետ համաձայնության է եկել 500 միլիոն դոլարի նավթամթերքի մատակարարման վերաբերյալԱնկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի
Ամենադիտված