Մարտին Շուլց. Դատապարտյալների տեղափոխման մասին կոնվենցիան չպետք է շահագործվի քաղաքական նպատակներով
Աշխարհ
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը տարածել է հայտարարություն Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշում է. «Դատապարտյալների տեղափոխման մասին կոնվենցիան չպետք է շահագործվի քաղաքական նպատակներով։ Ես մտահոգված եմ քաղաքական նպատակներով Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովին ներում շնորհելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ ես կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին խուսափել ցանկացած քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրացնել իրավիճակը »։
Սաֆարովը մեղավոր էր ճանաչվել Բուդապեշտում 2004 թվականին հայկական բանակի սպայի սպանության համար և դատապարտվել ցմահ բանտարկության Հունգարիայի բանտում։ Անցյալ ամիս Սաֆարովը տեղափոխվել էր Ադրբեջան՝ ի պատասխան Ադրբեջանի՝ դատապարտյալների տեղափոխման մասին կոնվենցիայի վրա հիմնված պահանջի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ