ԱՄՆ ռազմաօդային ուժերը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին ահաբեկչական առաջնորդների խումբ են ոչնչացրել․ Deutsche Welle
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Ալ-Քաիդայի» առաջնորդների մի խմբի վրա` Սիրիայի Իդլիբի մերձակայքում նրանց հանդիպման ժամանակ, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բեթ Ռիորդանը: «Ալ-Քաիդայի այս առաջնորդների վերացումը խաթարելու է ահաբեկչական կազմակերպությանը հետագայում պատրաստելու և իրականացնելու գլոբալ հարձակումներ, որոնք սպառնում են ԱՄՆ քաղաքացիներին, մեր գործընկերներին և անմեղ քաղաքացիական անձանց», - ասվում է Ռիորդանի հայտարարության մեջ: Սպանվածների թիվը հայտնի չէ: