Ալիևը թվարկել է այն երկրները, որտեղից Բաքուն զենք է ձեռք բերում․ Le Figaro
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Le Figaro-ին տված հարցազրույցում թվարկել է այն երկրները, որտեղից Բաքուն զենք է ձեռք բերում: «Մենք զենք ենք գնում շատ երկրներից, բայց դրանց մեծ մասը գնում ենք, ոչ թե Թուրքիայից և Իսրայելից, այլ Ռուսաստանից», - ասել է Ալիևը: Նա հավելել է, որ Ադրբեջանը ձեռք է բերում ուկրաինական, բելառուսական և իրանական արտադրության զենքեր: Բացի այդ, Ալիևն ասել է, որ Հայաստանը ռուսական զենք է ստանում անվճար՝ չհստակեցնելով, թե որտեղից է ստացել նման տեղեկատվություն: Հայտնի է, որ անցյալ տարի Երևանը գնել է Սու -30 ՍՄ կործանիչներ, որի պայմանագիրը մասնակիորեն վճարվել էր առաքման պահին: