Թափանցիկության կոչ՝ Ռուսաստանին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ-Ռասմուսենը, ով գտնվում է Բրյուսելում, Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է՝ տարածաշրջանի անվտանգության հարցերը համարվում են «հետաքրքրության և անհանգստության առարկա» դաշինքի համար, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը։
«Մենք ուշադիր հետևում ենք ՌԴ «Կովկաս-2012» զորավարժություններին և այդ ուղղությամբ Ռուսաստանին առավելագույն թափանցիկության կոչ ենք անում։ Մենք չենք դիտարկում կամ հարցի տակ դնում զորավարժությունների անցկացման իրավունքը. մենք ևս անցկացնում ենք զորավարժություններ, միևնույն ժամանակ շատ կաևոր է թափանցիկության և զորավարժությունների նպատակների տեղեկացման ճանապարհով վստահության ձեռքբերումը», - նշել է Ռասմուսենը։
Նա նաև ասել է, որ «ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին կատարել միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտականությունները և հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։
Այս հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը արել է սեպտեմբերի 6-ին՝ Վրաստան իր այցելության նախօրեին։ Մեկօրյա այցի շրջանակներում նա կհանդիպի պետության ղեկավարության հետ, կքննարկի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության և վրացական խորհրդարանի՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ