Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան 

Մարտունու մեր պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ. «Երեմյան Փրոջեքթս»

Արցախ

«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ, հարազատներ, ավաղ, բայց այսօր Արցախի մեր թիմից գույժ եմ հաղորդում։

Խորը վշտով եմ հայտնում, որ հոկտեմբերի 24-ին, մեր հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական օրերին, արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են մեր սիրելի գործընկերներ Բալասանյան Վյաչեսլավն ու Գրիգորյան Կամոն։

Սրտի ցավով տեղեկացնեմ, որ հոկտեմբերի 24-ին Մարտունու մեր պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր պահեստի աշխատակից համեստ ու աշխատասեր Վյաչեսլավը (19.04.1979թ.) տեղում զոհվեց։ Ծանր վնասվածքներ ստացան մեր մյուս տղաները՝ Գրիգորյան Կամոն, Պետրոսյան Գարիկը և Բարաշյան Մխիթարը։

Ծանր վիճակում Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված մեր ժպտերես ու բարի Կամոն (10.05.1994թ.) վիրահատության ընթացքում մահացել է: Արցախյան առաջին ազատամարտի ընթացքում զոհված հերոսի որդի Գրիգորյան Կամոն Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի մեր կողմից սպասարկվող ճաշարանում խոհարարի օգնական էր աշխատում։

Հանգչե՛ք խաղաղությամբ, մեր սիրելի՛ ընկերներ։ Հավերժ փառք ձեր վառ հիշատակին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մեր տղաների ընտանիքներին։

Բարեկամնե՛ր, մեր վիրավորների վիճակն էլ շատ մտահոգիչ է: Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի մեր կողմից սպասարկվող ճաշարանի խոհարարի օգնական Պետրոսյան Գարիկը պայթյունի հետևանքով ծանր կոնտուզիա է ստացել, այժմ նա Գորիսի հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո է։ Իսկ մեր մյուս թիմակիցը՝ Մեխակավանի զորամասի ճաշարանի բանվոր Բարաշյան Մխիթարը շատ ծանր վիճակում հիմա Երևանում է՝ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ունի շատ ծանր վնասվածքներ։

«Երեմյան Փրոջեքթս»-ի սիրելի աշխատակիցներ, մեր թիմում իրական հերոսներ ունենք։ Հերոսներ, որոնց սխրանքներին պետք է փորձենք արժանի լինել։ Մաթևոսյան Անդրանիկն ու իր կինը Վարանդայի (Ֆիզուլիի) զորամասի ճաշարանում են աշխատել։ Հոկտեմբերի 12-ին, երբ թշնամին նենգաբար հարձակվեց զորամասի վրա, Անդրանիկը վերցրել է զենքը և բռնվել մարտի։ Շատ ծանր վիճակում հիմա գտնվում է Երևանի Էրեբունի հիվանդանոցում։ Առողջություն քեզ, մեր հերոս ընկեր։

Շուտ ապաքինվեք, տղերք։ Ձեզ առողջություն, ուժ ու տոկունություն։ Բոլորիս մտքերը, սրտերն ու աղոթքները ձեզ հետ են։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր տղաների ընտանիքների հետ։ «Երեմյան Փրոջեքթս»-ը նրանց իր աջակցությունն է ցուցաբերում բոլոր հարցերում։

Մենք հայրենիքին իրական նվիրյալ ընկերներ ունենք, ովքեր իրենց սուրբ պարտքն ու խնդիրը գիտակցելով՝ իրենց վստահված դիրքերում հաստատակամ ու միասնական աշխատում են հանուն Հայոց Բանակի զինվորի, հանուն այդքան սպասված հաղթանակի։ Այլընտրանք չկա, մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն
Դավիթ Երեմյան»,-նշված է հայտարարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Ամենադիտված