Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ 

Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանին

Աշխարհ

Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Նստաշրջանի առաջին օրը նշանավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետիի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը:

Նույն օրը՝ առավոտյան, Էդվարդ Նալբանդյանը մասնակցել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին քննարկվել էին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 18-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը դիրքորոշումները ճշտելու եւ համադրելու նպատակով: Նախարարները քննարկեցին նաեւ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումներին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:

Նախարար Նալբանդյանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ հանդիպմանն երկուստեք գոհունակություն հայտնվեց վերջին շրջանում ակտիվ պարբերական շփումների կապակցությամբ: Հայաստանի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր, անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնախնդրին:

Վիլնյուսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի արտգործնախարար Քեւին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին: Քեւին Ռուդը տեղեկացրեց, որ մտադիր է Հայաստան այցելել հաջորդ տարվա առաջին կեսին:

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպմանը քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, հակամարտության գոտում վստահության միջոցների եւ անվտանգության ապահովման ամրապնդմանը: Հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային այլ հարցեր:

Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԵԱՀԿ օրակարգային հարցերի, հակամարտությունների կարգավորմանը, ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանն առնչվող հարցերի շուրջ: Զրուցակիցները նաեւ խոսեցին հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:

Լիտվայի մայրաքաղաքում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էրկկի Տուոմիոայի հանդիպումը: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունները, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը եւ տարածաշրջանային խնդիրները:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման գլխավոր թեման էր 2012 թ. Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները: ԺՀՄԻԳ տնօրենը բարձր գնահատեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ ընտրական օրենսդրության փոփոխությունները՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ազատ, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացմանը:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգտոնի հետ էր: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, տարածաշրջանային հարցերին: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ենթատեքստում Դեւիդ Լիդինգտոնը ողջունեց այսօր ընդունված հնգակողմ հայտարարությունը:

Կիպրոսի արտգործնախարար Էռատո Կոզակով- Մարկովալիսի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման օրակարգում էին հայ-կիպրական բարեկամական հարաբերություններն առավել զարգացնելու ուղիները եւ տարածաշրջանային հարցեր: 2012 թ. երկրորդ կեսին ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ենթատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան- Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Հայաստանի արտգործնախարարը Վիլնյուսում հանդիպեց 2012 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Իռլանդիայի Եվրոպական հարցերով պետնախարար Լուսինդա Կրեյթոնին: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին այս տարի Հայաստանի արտգործնախարարի Դուբլին կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով, Լուսինդա Կրեյթոնն ընդգծեց, որ ԵԱՀԿ իռլանդական նախագահությունը աջակցելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված