ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը Թուրքիայի մասնակցությունը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ. Պեսկով
Ռուսաստան
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի Հայաստանի ու Ադրբեջանի հետ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով բանակցությունների հաջորդ փուլում Թուրքիայի ներգրավվելու հնարավորության մասին հարցին:
«Այստեղ կարևոր է միայն երկու երկրների տեսակետը. նկատի ունեմ պատերազմող երկրներին՝ Ադրբեջան և Հայաստան: Միայն պատերազմող երկրները կարող են տալ համաձայնություն կամ ցանկանալ այս կամ այն երկրի մասնակցությունը բանակցություններին»,-նշել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ