Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար
ՀայաստանԱրգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի բաժինը:
«Էդուարդո Էռնեկյանը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբելել է 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկայում կփոխանցվի նաև գումարի մնացած մասը»,-ասված է հաղորդագրությունում: