ՆԱՏՕ-ի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Աֆղանստանում
Աշխարհ
Աֆղանական հարավ-արևելյան Լոգար շրջանում վթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռը. հաղորդում է Agence France Presse-ը՝ հղում անելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի ներկայացուցչին։
Վթարի արդյունքում մահացել է 2 մարդ։ Կատարվածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբան շարժումը։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, սակայն, հայատարարում են, որ ավիավթարի պատճառը դեռևս չի հաստատվել։
Թալիբները Twitter-ի իրենց էջում պնդում են, որ դա սեպտեմբերի 5-ին Լոգար շրջանի օդային տարածքում իրենց կողմից ոչնչացված երկու ուղղաթիռներից միայն մեկն է։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս հայտարարությունը։
Լոգար շրջանի ղեկավարությունը հաղորդել է, որ տարածքը, որտեղ ջախջախվել է ուղղաթիռը, գրեթե ամբողջությամբ գտնվում է թալիբների վերահսկողության տակ։ Աֆղանական անվտանգության ուժերը չեն կարող մուտք գործել ուղղաթիռի վթարի տարածք։
Չնայած շրջանում տիրող անհանգիստ մթնոլորտին՝ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի նրա գործընկերները մտադիր են դուրս բերել իրենց զորքերը Աֆղանստանից 2014թ. վերջին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ