Մինչև ե՞րբ ենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա. Վալերի Բուայե
ԱշխարհՖրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն մտահոգված է, թե ինչու Ֆրանսիան խիստ սանկցիաների չի ենթարկում Թուրքիային: Պատգամավորը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարակել է տեսանյութ ու գրել, որ Ֆրանսիայի Վիեն քաղաքում թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա: «Թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա և ցանկանում են որսալ հայերին, ինչպես դա արել են 1915-ին: Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու: Մինչև ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա»,-գրել է նա: