Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը չեղյալ է հայտարարել Միացյալ Թագավորություն կատարելիք այցը
Աշխարհ
Ինչպես հաղորդում է CNN–ը՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը չեղյալ է հայտարարել Միացյալ Թագավորություն կատարելիք այցը՝ նախօրեին մայրաքաղաք Քաբուլում և երկրի արևելյան շրջանում գտնվող Մազարե–Շարիֆ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով։ Ահաբեկչությունը մոտ վաթսուն զոհերի պատճառ էր դարձել։
Լոնդոնում Աֆղանստանի դեսպանության մամլո ծառայությունից հայտնել են, որ Քարզայը Գերմանիայի Բոնն քաղաքից երեկ պետք է ժամաներ Միացյալ Թագավորություն, սակայն տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով չեղյալ է հայտարարել այցը և վերադարձել Քաբուլ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ