Հունգարիան ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Շվեյցարիայի օգնությունը
Արտաքին Քաղաքական
Հունգարիան համաձայնել է ընդունել Շվեյցարիայի առաջարկը՝ միջնորդելու դատապարտված մարդասպանին Ադրբեջանին հանձնելու պատճառով Հայաստանի հետ առաջացած վեճը հարթելու հարցում,-ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոս Մարտոնյին: Այս մասին հաղորդում է Bloomberg.com-ը։
«Ցավալի, անընդունելի և դատապարտելի է, որ Ադրբեջանը «դրժել է իր խոստումը»՝ ներելով Ռամիլ Սաֆարովին։
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (Peace for Partnership) ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիների: Ադրբեջանի «հերոս» ճանաչված մարդասպանն արժանացել է նաև մայորի կոչման, բնակարանի ու նյութական փոխհատուցման:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում