Իսրայելի օդուժը հարվածել է Գազայի հատվածում. Կան զոհեր և վիրավորներ. «CNN»
Աշխարհ
Իսլամական «Ջիհադ» խմբավորումը հայտարարել է, որ չորեքշաբթի առավոտյան իսրայելական օդուժը ռազմական հարված է հասցրել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվել է այդ խմբավորման մեկ և վիրավորվել հինգ անդամներ։ «Ջիհադ»–ի պաշտոնական ինտերնետ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ իրենց զինվորները գտնվել են Գազայի արևելյան շրջանում գտնվող քաղաքներից մեկում, որտեղ էլ իսրայելական օդուժը ռմբակոծել է։ Իսրայելի զինված ուժերից հայտնել են, որ վերոնշյալ խմբավորման անդամները պատրաստվում էին միաժամանակ երկու ահաբեկչություն իրականացնել այն երկու վայրերում, որտեղ իսրայելական զինվորներն են ծառայություն իրականացնում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ