Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի է ուցել ավերիչ՝ 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ տեղական իշխանություններին հղումով: Իզմիրի Բայրաքլի շրջանում ավերվել է տասը տուն: Ավերածություններ կան նաև Բորնովայի Իզմիր շրջանում: Հայտնի է նաև, որ վնաս է պատճառվել առողջարանային Կուսադասի քաղաքի որոշ շենքերին, որը գտնվում է Իզմիրից 100 կմ հեռավորության վրա: Այս պահին զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: