Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի
ԹուրքիաԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը՝ 786-ի: Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտնել է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի և 709 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին տեղական Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիրի մարզի Սեֆերհիսար քաղաքը: