Մարզպետը դիմում է արտերկրում գտնվող շիրակցիներին՝ տների փակ դռները բացելու ու արցախցի ընտանիքներին տրամադրելու խնդրանքով
ՀայաստանՇիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․
ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՐԵԼԻ ՇԻՐԱԿՑԻՆԵՐ
Դիմում ենք Ձեզ Շիրակի մարզում սեփականություն հանդիսացող Ձեր տների և բնակարանների ՓԱԿ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ և արցախցի ընտանիքներին ժամանակավոր Ձեր հյուրընկալ ու ջերմ օջախները տրամադրելու խնդրանքով:
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ արցախցի մեր հայրենակիցներն այսօր կացարանի կարիք ունեն, և մեր մարզի քաղաքներում ու գյուղերում Դուք ևս կարող եք հյուրընկալել նրանց:
Խնդրում ենք, հայրենիքում Ձեր ազատ տանը, կամ բնակարանում Արցախից ընտանիքի հյուրընկալելու պատրաստակամության դեպքում, անմիջական, կամ տեղի Ձեր ներկայացուցիչների միջոցով դիմել Շիրակի մարզպետարան՝
Գարեգին Նժդեհի 16, +374 312 49000 *105,
+37495131686 (WhatsApp, Viber, Telegram),
Խնդրում եմ տարածել