Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիայում հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ
Աշխարհ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք ուղղություններով խորացնել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում:
Այցի շրջանակում Ա. Բաղդասարյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի տրանսպորտի և բնապահպանության նախարար Տիերի Մարիանիի և Օդեսենի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ա. Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաև արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի հետ: Երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի թվում քննարկվել է նաև Հայաստանում ֆրանսիական լիցեյի հիմնադրմանը վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ Հայաստանում եվրոպական կրթական հաստատությունների հիմնումը կարևոր նշանակություն ունի մրցունակ և միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի հետագա զարգացման համար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի