Չինացին կուլ է տվել ադամանդը
Աշխարհ
Շրի-Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է Չինաստանի մի քաղաքացու՝ 13.600 դոլար արժողությամբ ադամանդի գողության կասկածանքով: 32-ամյա Չոյ Չենգևը կուլ է տվել թանկարժեք քարը, իսկ նրա տեղը դրել է դրա կրկնօրինակը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Դեպքը պատահել է զարդերի ցուցադրության բացման օրը:
«Նա մոտեցել է ցուցափեղկին և խնդրել նայել քարը: Ձևացնելով՝ իբր ուսումնասիրում է այն: Նա կուլ է տվել ադամանդը, իսկ խանութի տիրոջը տվել է կեղծ տարբերակը»,- պատմել է ոստիկանության աշխատակիցը:
Չենգին դուրս գալիս բռնել են անվտանգության աշխատողները: Տղամարդուն տարել են մոտակա հիվանդանոց, որտեղ նրան տվել են լուծողական:
Այս ցուցահանդեսը անցկացվումէ 1991 թվականից, և նման դեպք երբևէ չէր եղել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ