Թուրքիայում, երկրաշարժից 65 ժամ անց, փլատակներից դուրս են բերել 3-ամյա մի աղջկա (տեսանյութ)
ԹուրքիաԹուրքիայում, երկրաշարժից 65 ժամ անց, փլատակներից դուրս են բերել 3 տարեկան մի երեխայի: Ավելի վաղ փրկարարները դուրս էին բերել նաև 14-ամյա մի աղջկա: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը մոտ յոթ բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Էգեյան ծովում, որին հաջորդեցին ավելի քան 800 հետցնցումներ: Աղետից ամենաշատը տուժեց Թուրքիայի Իզմիր նահանգը: Այնտեղ զոհերի թիվը գնալով՝ աճում է։ Այժմ հայտնի է 85 զոհի մասին: Գրեթե 1000-ը վիրավոր է: Ցնցումները զգացվել են նաև Հունաստանի Սամոս կղզում: Այնտեղ 2 մարդ է զոհվել:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան