Երգչուհի Լեդի Գագան այցելել է Սպիտակ Տուն
ԱՄՆ
Ամերիկյան հայտնի երգչուհի Լեդի Գագան երեքշաբթի այցելել է Սպիտակ Տուն։ Նրա նպատակն է եղել այնտեղի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել ահաբեկչության և հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր։ Այս մասին Սպիտակ Տան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է CBS News–ին։
Հայտնի փոփ աստղին չի հաջողվել հանդիպել և այդ թեմայի մասին խոսել Սպիտակ Տան ղեկավարի հետ, ով օրվա երկրորդ կեսին այցելել էր Կանզաս։
Այս տարվա սկզբին երգչուհին և նախագահ Օբաման հանդիպել էին «Կալիֆորնիա» հիմնադրամի կազմակերպած երեկույթի ժամանակ, որտեղ Լեդի Գագան շնորհակալություն էր հայտնել Օբամային՝ խուլիգանության դեմ պայքարի համաժողովին աջակցելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)