«Հայաստանն ու Ադրբեջանը «պետք է կարգավորեն օրհասական խնդիրները խաղաղ ճանապարհով». Վաշաձե
Աշխարհ
Վրացական դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ ամենամյա հանդիպման շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, նշել է, որ Վրաստանը շահագրգռված է Անդրկովկասի զարգացման հարցում և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կրկին չանցնի եզրագծից այն կողմ, հաղորդում է newsgeorgia.ru-ն։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կրկին լարվեցին անցյալ շաբաթվա վերջին օրերին, երբ Հունգարիայի իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջան, որտեղ էլ նախագահ Ալիևը համաներման հրամանագիր ստորագրեց և անմիջապես ազատ արձակեց ոճրագործին։
«Վրաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունը կրկին չանցնի եզրագծից այն կողմ։ Այս մեր նախաձեռնությանը աջակցում են մի շարք միջազգային կազմակերպություններ։ Մենք շահագրգռված ենք կանխել բոլոր այն սադրանքները, որոնք կխոչընդոտեն Անդրկովկասի ժողովուրդների համագործակցությանն ու պետությունների զարգացմանը»,-նշել է Վաշաձեն։
Ըստ նրա՝ Վրաստանի առաջնային նպատակն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «կարգավորեն օրհասական խնդիրները խաղաղ ճանապարհով»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ