Մեր մարդիկ ամենուր են, նրանք կմորթեն քո երեխաներին․ ադրբեջանցիները սպառնացել են Միլոնովին
Արտաքին Քաղաքական
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտնել է, որ ադրբեջանցիները սպառնում են սպանել իրեն, ինչպես նաև իր երեխաներին՝ Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման պատճառով: «Ցավոք, պատերազմը միայն այնտեղ չէ։ Այն Ղարաբաղի սահմաններից շատ ավելի հեռվում նույնպես ծավալվում է: Օրինակ՝ սոցիալական ցանցերում ադրբեջանցիները անձամբ ինձ սպառնում են ֆիզիկական բռնությամբ: Նրանք գրում են ինձ ու իմ երեխաներին սպանելու մասին: Նրանք ասում են՝ մեր ժողովուրդը ամենուր է, մենք ձեր երեխաներին կմորթենք ձեր դիրքորոշման համար: Երբ մարդիկ այդպես են խոսում, նշանակում է, որ ճշմարտությունը նրանց կողմը չէ: Նրանք փորում են իրենց գերեզմանը: Փոքր երեխաների կյանքին սպառնացողները ոչ մարդիկ չեն, նրանք շներ ու խոզեր են», - ասել է ռուս պատգամավորը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)