Չինաստանում 600 մարդ է ձերբակալվել մանկահասակների առևտրով զբաղվելու համար
Աշխարհ
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Չինաստանի ոստիկանությունը 608 մարդ է ձերբակալել երեխաների առևտրով զբաղվելու համար։ Ոստիկանության ձեռնարկած գործողությունների ընթացքում ազատվել են 178 անչափահասներ, այդ թվում մանկահասակ երեխաներ։
Չինաստանի հասարակական անվտանգության գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալությունները սկսվել են նոյեմբերի 30-ից։ Ոստիկանությունն այս դեպքի հետ կապված հետաքննությունը սկսել է այս տարվա մայիս ամսին, որը մեկնարկել էր Չինաստանի հարավ–արևմտյան Սիչուան նահանգում։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ հանցավոր խումբը գլխավորում է Չաի Լիանչաոն, ով Չինաստանի տարբեր շրջաններում վաճառել էր 26 երեխա։ Հետագայում բացահայտվել են Չինաստանի ինը նահանգներում հանցավոր խմբի կատարած հանցագործությունները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ