«Հրապարակ». Սամվել Բալասանյանը ՕԵԿ-ի հետ կապ չունի
Հայկական Մամուլ
Երեկ «Հրապարակ»-ի լրագրողը «Օրինաց երկիր» խմբակցության անդամ գյումրեցի Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվել է, թե ի վերջո ՕԵԿ-ը, հավատարիմ մնալով մեծ եղբորը' ՀՀԿ-ին, Գյումրիում պաշտպանելո՞ւ է նախկին կուսակից, այժմ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Մարգարյանը պատասխանել է, որ իրենք դաշտն ազատ են թողել, և գյումրեցիներն են ընտրելու ում որ ուզեն:
Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր նաև, որ Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել, և նա ՀՀԿ-ի թեկնածուն է: Լրագրողը Մարգարյանին հարց է ուղղել. «Դուք նո՞ւյնպես Ձեր թեկնածուն եք համարում Բալասանյանին' հավատարիմ մնալով կոալիցիոն գործընկերոջը»: Մարգարյանը պատասխանել է. «Բնականաբար, մեր թեկնածուն չի», ապա հավելել, որ չի ցանկանում նման որևէ հարցի այլևս պատասխանել: Թերթը հիշեցնում է, որ Բալասանյանը ժամանակին լքել է ՕԵԿ շարքերը, և Հովհաննես Մարգարյանն էլ Վարդան Ղուկասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին