«168 Ժամ». Ցեղակրոնը Սաֆարովի և անլուրջ հայկական պետականության մասին
Հայկական Մամուլ
«Եթե Հայաստանը լուրջ պետություն լիներ, ապա Ադրբեջանին արդեն իսկ վնաս կլիներ այն, որ Սաֆարովը սպանել էր հայ սպային: Ըստ էության, ես սկզբունքորեն դեմ չեմ, որ Հայաստանը կարող է օգտագործել այս փաստը, որպեսզի ցույց տա Ադրբեջանի իրական դեմքը»,- «168 Ժամ»-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը' անդրադառնալով այն տեսակետին, թե ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու փաստը դարաբաղյան բանակցություններում ՀՀ իշխանությունները կարող են օգտագործել որպես հաղթաթուղթ:
«Բայց Գուրգեն Մարգարյանին սպանելուց հետո, երբ Ադրբեջանը հերոսի կոչում տվեց մարդասպան Սաֆարովին, դա նույնպես կարող էր հաղթաթուղթ լինել Հայաստանի ձեռքում, ինչը, սակայն, չօգտագործվեց: Հիմա ևս մեկ անգամ, այսպես ասած' «կոզր» է տրվել, բայց երբ Հայաստանը' որպես պետություն, զրո է' իր իշխանություններով հանդերձ, ապա տասը նման «կոզր» կարող են տալ Հայաստանի ձեռքը, ու տասն էլ զրո արժեք կունենա: Որովհետև Հայաստանը' որպես պետություն, կայացած չէ, ինքը գոյություն չունի միջազգային հարաբերություններում, հարգանք չի ներշնչում: Ցանկացած պետություն գոյատևման երկու պայման ունի, կամ հարգանք, կամ վախ: Եթե այդ երկուսը բացակայում են, ապա այդտեղ պետություն գոյություն չունի»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին