«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանը զգուշացրել է «խաղեր չսկսել»
Հայկական Մամուլ
Նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Աբրահամյանը պատրաստվում է նախագահական ընտրություններին հանդես գալ առանձին թիմով և այժմ զբաղված է այդ թիմի «հավաքագրմամբ»: Իսկ Ս. Սարգսյանը, տեղեկանալով այս ամենի մասին, Արգամիչին հրավիրել է նախագահական նստավայր, որպեսզի զգուշացնի, որ «խաղեր» չսկսի: Նշվում է նաև, որ Հ. Աբրահամյանը կրկին ցանկանում է ղեկավարել Ս. Սարգսյանի նախընտրական շտաբը: Մինչդեռ ինքը՝ Սարգսյանը, դեռ հստակ որոշում չունի:
«Ժողվուրդ»-ը զրուցել է Հ. Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք Ս. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը հանդիպե՞լ են վերջին օրերին: Պողոսյանն ասաց, որ նման հանդիպում չի եղել, և այդպիսի հարց չի էլ քննարկվել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին