«Առավոտ». ՀԱԿ-ԲՀԿ շահերը եթե համընկնեն, կհամագործակցեն
Հայկական Մամուլ
«Եթե «Բարգավաճ Հայաստանի» հետ մեր շահերը համընկնեն, և ոչ միայն «Բարգավաճի» հետ, քաղաքականության մեջ այդպես է, եթե տվյալ պահին որևէ ուժի հետ շահերը համընկնում են, ուրեմն այդ շահի շուրջ կոնկրետ համագործակցում են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:
«Առավոտ»-ը ճշտել է, բայց ՀԱԿ-ը սկզբունքներ ունի, չէ՞, պարոն Դովլաթյան. «Սկզբունքները քաղաքականության մեջ և կան, և չկան: Կարող է վաղը թշնամի լինեն, այսօր բարեկամ: Բայց կան բաներ, որոնք պետք է հաշվի առնել բոլոր դեպքերում»:
Թերթի հարցին՝ իսկ այդ շահը ո՞րն է՝ նախագահական ընտրություննե՞րը՝ նա պատասխանեց, որ ցանկացած հարցում կարող է լինել. «Կարող է լինել օրենքի շուրջ, որտեղ համագործակցեն և, օրինակ, քվեարկեն համատեղ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին