«Մեզ վարձկաններ պետք չեն»․ Ալիևը պատասխանել է Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտությանը 2000 վարձկանների մասնակցության մասին պնդմանը
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան մարտերին 2000 վարձկանների մասնակցության մասին հարցին, հերթական անգամ հերքել է այն։ «Ես բազմիցս ասել եմ, մեզ վարձկաններ պետք չեն։ Մենք 100․000 զինվորներից բաղկացած բանակ ունենք և սա այն դեպքում, երբ ամբողջական զորահավաք չենք հայտարարել»,- ասել է Ալիևը։