«Հրապարակ». Օսկանյանին «Նադը, Ֆեդյա» իրավիճակն է պարտադրում
Հայկական Մամուլ
Երեկ հրավիրված Աժ արտահերթ նիստի ընթացքին հետևում էին Հայաստանում հավատարմագրված ՌԴ և ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչները: ՌԴ ներկայացուցիչն առավել լարվեց, երբ սկսեց հարց տալ Արտաշես Գեղամյանը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ռասմուսենի հայաստանյան այցի ֆոնին հարկ համարեց առաջին հերթին ուշադրություն հրավիրել հանգամանքին, որ «սույն» ՆԱՏՕ-ն, որի «կուրսերի» ժամանակ տեղի է ունեցել հայտնի ողբերգությունը, մինչև հիմա այդպես էլ չի արձագանքել Սաֆարովի արտահանձնման ամոթալի փաստին, իսկ ահա Ռուսաստանը' ուրիշ: Գեղամյանն իր խորը գոհունակությունը հայտնեց ՀԱՊԿ քարտուղար «գասպադին» Բորդյուժայի, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցչի' «գասպադին» Լուկաշևիչի հայտարարությունների առթիվ' գոհունակություն առաջացնելով ռուսական «դեսպանատան» աչքերում: Իսկ ամերիկյան «կողմին» առավել հետաքրքիր էր Վարդան Օսկանյանի ելույթը: Որն ի դեպ' բավականին մեղմ էր ու տոլերանտ: «Հրապարակի» հարցին' ինչո՞ւ այդպես, Օսկանյանը նույնքան մեղմ ու տոլերանտ ասել է. «Նադը, Ֆեդյա»' իրավիճակն է պարտադրում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին