Մարսելում Հայաստանի հյուպատոսի պաշտոնը զբաղեցնելու է «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատերերից մեկը
Աշխարհ
Մարսելում Հայաստանի հյուպատոսի պաշտոնը զբաղեցնելու է շվեյցարահայ գործարար, Franck Muller ժամագործական ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսը:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Վարդան Սիրմակեսը եղել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկը:
Աշխատանքային այցով այսօր Մարսել է մեկնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վաղը՝ դեկտեմբերի ութին, կմասնակցի Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը:
Հավանության արժանացնելով ՀՀ նախագահի հրամանագրի՝ Մարսելում հյուպատոսություն ստեղծելու նախագծին՝ կառավարությունում նշել էին, որ Ֆրանսիայում հյուպատոսության հիմնումը կնպաստի առևտրատնտեսական կապերի և զբոսաշրջության զարգացմանը։
Հյուպատոսական շրջանում ընդգրկվելու են Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր, Լանգեդոկ-Ռուսիյոն, Միդի-Պիրենեյ տարածաշրջանները եւ Կորսիկան։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի