ԼՂ գոտում զինյալների տվյալները ՌԴ-ն ստանում է Մերձավոր Արեւելքի հատուկ ծառայությունների հետ գործակցությամբ
ՌուսաստանԼեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից ու առաջին հերթին` Սիրիայից»: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը: